Ֆրանչեսկա Ների
Ֆրանչեսկա Ների Francesca Neri | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Տրենտո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ազգություն | Իտալացի |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | CSC? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Կլաուդիո Ամենդոլա (2010-այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 1 (ծ. 1999) |
Francesca Neri Վիքիպահեստում |
Ֆրանչեսկա Ների (իտալ.` Francesca Neri, ծնվ. 1964 թ. փետրվարի 10, Տրենտո, Իտալիա), իտալացի դերասանուհի։ Երկու անգամ արժանացել է կինոլրագրողների ընկերության Իտալիայի ազգային «Արծաթե ժապավեն» ամենամյա մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար (1992 թ., 1998 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկա Ներին ծնվել է Տրենտոյում[1]։ Նրա մայրը դերասանուհի Ռոզալբա Ներին է։ Երկար ժամանակ Ֆրանչեսկան նկարահանվել է եվրոպական ֆիլմերում և արժանացել քննադատների, ինչպես նաև հանդիսատեսի բարձր գնահատականին։ Երեք անգամ ներկայացվել է «Դավիդ դի Դոնաթելլո» Իտալիայի ամենաբարձր կինոպարգևին։ Այդ տարիների նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել Բիգաս Լունայի «Լուլուի տարիքները» (1990 թ.), Մասիմո Տրոիսիի «Ինձ թվում էր, որ դա սեր է» (1991 թ.) և Պեդրո Ալմոդովարի «Կենդանի մարմին» (1997 թ.) կինոնկարները։
2000-ական թվականներին Ֆրանչեսկա Ներին նկարահանվել է նաև հոլիվուդյան ֆիլմերում։ Դրանցից են «Հաննիբալ» (2001 թ.) ֆիլմը՝ Էնթոնի Հոփքինսի հետ և «Վնասի փոխհատուցում» (2002 թ.) կինոնկարը՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկա Ներին ամուսնացել է դերասան Կլաուդիո Ամենդոլայի հետ։ 1999 թվականին ծնվել է նրանց որդին։
Ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1988 | Կոտրատված կինը | Una donna spezzata | - |
1989 | Ուրախ Ծննդյան տոներ - Լավ տարի | Buon Natale... Buon anno | - |
1989 | Բանկոմատ | Bankomatt | Մարիա |
1990 | Լուլուի տարիքները | Las edades de Lulú | Լուլու |
1990 | Կապիտան Ամերիկա | Captain America | Վալենտինա դե Սանտիս |
1991 | Ինձ թվում էր, որ դա սեր է | Pensavo fosse amore invece era un calesse | Սեսիլիա |
1992 | Իտալական շաբաթ | Sabato italiano | Մարինա |
1992 | Անմեղի փախուստը | La corsa dell'innocente | Մարթա Ռիենցի |
1992 | Գայլի մոտ, գայլի մոտ | Al lupo, al lupo | Լիվիա Սագոնյա |
1993 | Կրակիր | ¡Dispara! | Աննա |
1993 | Դատ | Sud | Լյուսիա |
1995 | Պարզապես երկինքն ավելի երկնագույն է | Il cielo è sempre più blu | - |
1996 | Իմ սերունդը | La mia generazione | Ջուլիա |
1997 | Ուժեղ ձեռքեր | Le mani forti | Կլաուդիա |
1997 | Կենդանի մարմին | Carne trémula | Ելենա |
1998 | Ամուսնություններ | Matrimoni | Ջուլիա |
1999 | Կյանքի քաղցր աղմուկը | Il dolce rumore della vita | Սոֆիա |
2000 | Ես սիրում եմ Անդրեային | Io amo Andrea | Անդրեա |
2001 | Հաննիբալ | Hannibal | Ալեգրա Պացի |
2001 | Վնասի փոխհատուցում | Collateral Damage | Սելենա Պարի |
2002 | Գինոստրա | Ginostra | Ելենա Ջիլի |
2003 | Երջանկությունը ոչինչ չարժե | La felicità non costa niente | Սառա |
2003 | Ընդմիշտ | Per sempre | Սառա |
2004 | Սնափառության շիճուկը | Il siero della vanità | Սոնյա Նորտոն |
2005 | Քամելիազարդ տիկինը | La signora delle camelie | Մարգարիտա Գոթյե |
2007 | Ընթրիք, որպեսզի ծանոթացնեն նրանց | La cena per farli conoscere | Ալմա Կերո |
2008 | Ջովաննայի հայրը | Il papà di Giovanna | Դելիյա Կասալի |
2010 | Անսահման պատանեկություն | Una sconfinata giovinezza | Ֆրանչեսկա |
2012 | Իդեալական ընտանիք | Una famiglia perfetta | Ալիսիա |
2014 | Աղքատը, հարուստը և ծառայապետը | Il ricco, il povero e il maggiordomo | Ասիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Ների» հոդվածին։ |
|